Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին կբարեկարգվի

«Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է». քաղաքապետ
komitasi-panteon-aygi

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի  շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները:

«Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես հարմարավետ ու պատշաճ կահավորված ևս մեկ հանգստի գոտի», — նշել է Երևանի քաղաքապետը:

*

*