Կոմանդոսը` ՊՆ նախարարի նշանակման մասին. «Վիգեն Սարգսյանին դա կհաջողվի». aravot.am

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար նշանակելը դրական համարեց:
komados-arkadi-ter-tadevosyan

aravot.am — Գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Վիգեն Սարգսյանի՝  պաշտպանության նախարար նշանակելը դրական համարեց: Թե ինչպիսի նախարար կարող է լինել պարոն Սարգսյանը,  Արկադի Տեր-Թադեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.

«Բանակը միայն նախարարը չէ, բանակի ուղեղը գլխավոր շտաբն է:

Նախարարը ռազմաքաղաքական դեմք է, եւ նա ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում: Նորմալ է, որ նրան են նշանակել, եւ ամենեւին պարտադիր չէ ռազմական դեմք լինի: Շատ երկրներում այդպես է, ուղղակի քաղաքական, ռազմաքաղաքական  դեմք են նշանակում պաշտպանության նախարարի պաշտոնում»:

Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքերով՝ Վիգեն Սարգսյանի գործն ավելի շատ լինելու է քաղաքական ուղղվածության.«Որպեսզի աշխարհին համոզի մեր երկրի քաղաքականությունը: Դա Վիգեն Սարգսյանին կհաջողվի»:

Պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, որը ռազմական կրթություն չունի, ռազմական գործողությունների չի մասնակցել, պատերազմական իրավիճակում կարո՞ղ է արագ,  ճիշտ եւ ռազմավարական  որոշում կայացնել, թե՞ նման դեպքերում ՀՀ նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետք է որոշի, մեր այս հարցին գեներալ-մայորը պատասխանեց.

«Ամեն դեպքում բոլորը հարցերը որոշելու է գլխավոր շտաբը, կամ  նախարարն ու  նախագահը»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը Մովսես Հակոբյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին էլ ասաց. «Սա միակ լավ որոշումն է»:

*

*