Հայ մարզիկը, կոմայից դուրս չգալով, մահացել է ստացած վնասվածքից

2017 թվականից նա գտնվում էր կոմայի մեջ
kolya-karapetyan

2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում գտնվելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Մարզիկն իր վնասվածքը ստացել էր մեդալի համար մղվող մենամարտում։ Նա ոսկե մեդալ էր նվաճել, սակայն մենամարտից հետո ինքնազգացողությունը վատացել էր։ 2017 թվականից գտնվում էր կոմայի մեջ։

*

*