Կիրո Մանոյանը՝ պետական օրհներգի հնարավոր փոփոխության մասին

Նրանք «չեն հասկացել, թե հիմնի իմաստը որն է»։
kliro-manoyan

Այսօր հրավիրված ասուլիսում  ՀՅԴ հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը  անդրադարձավ նաեւ  ՀՀ օրհներգի հնարավոր փոփոխության մասին խոսակցություններին: Նա շեշտեց, որ պետական օրհներգը, զինանշանն ու դրոշը խորհուրդ ունեցող ատրիբուտներ են:

«Եթե փոփոխության կողմնակիցները արվեստագետներ են, երաժիշտներ են, կասեի, որ ցավոք սրտի՝ չեն հասկացել, թե հիմնի իմաստը որն է: Պետական օրհներգը, զինանշանն ու դրոշը ոչ թե գեղեցկության մրցույթում ներկայացվելիք են, այլ ունեն որոշակի խորհուրդ: Հիմնը փոխել՝ կնշանակի հեռանալ այդ խորհրդից:

Եթե նման առաջարկ հնչեցնողները քաղաքական գործիչներ են, նշանակում է՝ ցանկանում են հարամ անել ՀՀ Առաջին հանրապետության 100-ամյակը: Դա կլինի ամենամեծ հետքայլը»:

 

 

 

*

*