Վիգեն Սարգսյանը Կիպրոսի ներկայացուցիչների հետ քննարկել է արցախյան հիմնախնդիրները

Այսօր տեղի են ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումները Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ:
vigen-sargsyan

Այսօր տեղի են ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումները Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են արցախյան հիմնախնդրին: Նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական ու հետեւողական դիրքորոշման համար:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ, որը նշել է, որ պատմական բարեկամական կապերը պետք է հարստացնել նաեւ գործնական քայլերով:

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի  հետ հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ այցը կարող է հզոր ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար։Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ, սխալ է զուգահեռներ անցկացնել արցախա-կիպրոսյան խնդիրների միջեւ, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթել է Թուրքիան, Արցախը հայերի պատմական տարածքն է, այնտեղ պայքարել են իրենց անվտանգության համար եւ անկախություն հռչակել:

*

*