Կիեւյան կամրջից ցած նետված 17-ամյա աղջիկը մահացել է

Մահացել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Տաթև Սիմոնյանը։
KIEVYAN_kamurj

Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 17-ամյա Տաթև Սիմոնյանը։

Վերջինս երեկ՝ օգոստոսի 24-ին, Կիևյան կամրջից իրեն ցած էր նետել։ Նա հայտնվել էր Հրազդան գետում և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել գետից ու անգիտակից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

*

*