Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող...
khosrovi-antar,-xosrov

Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:

*

*