«Խոսրովի անտառ»-ում իրավիճակը վերահսկելի է

Այրվող հատվածում աճող հիմնական ծառատեսակները՝ գիհին ու կաղնին են: Կաղնին քիչ է վնասվել:nԳիհին՝ ոչ: Շուտ բռնկվող է:

Ռուսական «Իլ 76» փրկարար ինքնաթիռի թռիչքի ուղղությունը կրկին «Խոսրովի անտառ» է: 5 օր շարունակվող լայնամասշտաբ հրդեհը մարելու համար օդային օպերացիան կարծես մոտենում է ավարտին: Ծխացող օջախները մարելու համար կրկին գործի են անցել փրկարարները, զինծառայողները, անտառտնտեսության եւ բնապահպանության նախարարության աշխատակիցները: Նրանց հետ պարբերաբար կապ է հաստատում արգելոցի տնօրենը, տեղեկանում իրավիճակի մասին:

«Խոսրովի անտառ»-ում բոլորի հետ միասին կրակը մարում են բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարները: Արծվիկ Մինասյանը քարտեզի վրա է ցույց տալիս ու բացատրում՝ կրակը կետագծերով առանձնացված հատվածում է բռնկվել: Առաջինն այն անտառտնտեսության աշխատակիցներն են նկատել: Այս պահին իրավիճակը վերահսկելի է:

Այրվող հատվածում աճող հիմնական ծառատեսակները գիհին ու կաղնին են: Կաղնին քիչ է վնասվել: Գիհին՝ ոչ: Շուտ բռնկվող է:

Թե գիհիների քանի տոկոսն է այրվել կպարզվի ավելի ուշ: Ծառը դժվար աճող է եւ այն գրեթե անհնար է վերականգնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*