Ազատության հրապարակում կկայանա «Հանուն խոսքի ազատության» ակցիան

«Երկիր մեդիան» նույնպես միանում է նախաձեռնությանը:
khosqi-azatutyun

Օգոստոսի 10-ին, ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Հանուն խոսքի ազատության» հավաքը:

Բողոքի ակցիան նախաձեռնել են հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտողներին:

Ազատության հրապարակում նախատեսվում է ընթերցել հայտարարության տեքստ, որը բաց կլինի ստորագրելու համար: Ցանկացողները անձամբ կամ միջնոդավորված կարող են միանալ ստորագրահավաքին հենց Ազատության հրապարակում:

Նախաձեռնող խմբի անդամներն են՝
1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը
2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը
3. «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյանը
4. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը
5. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը
6. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը
7. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը
8. «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը
9. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը
10. «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը
11. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը
12. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը

«Երկիր մեդիան» նույնպես միանում է նախաձեռնությանը:

*

*