Հայաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 100-ամյակը

Միջոցառմանը հրավիրված է շուրջ 600 մարդ:
Aj

Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 20-ին նշում է հիմնադրման 100-ամյակը: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:

Միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Միջոցառմանը հրավիրված է  շուրջ 600 մարդ:

Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին:

*

*