«Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը կազատվի հարկերից

Ընկերությունն իրականացնելու է 2.3 մլն դոլարի ներդրումային ծրագիր...
khelaci-dramapanak

Հայաստանի կառավարությունը «խելացի» դրամապանակներ արտադրող «Էրա Թեքնոլոջիս» ընկերությանը թույլատրեց գործունեություն ծավալել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, որն ազատված է կորպորատիվ հարկերից: Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերությունն իրականացնելու է 2.3 մլն դոլարի ներդրումային ծրագիր՝ ստեղծելով 15 աշխատատեղ, իսկ հետագայում այդ թիվը հասցնելով 50-ի։

«2018 թվականին ընկերությունը նախատեսում է արտահանել 0.5 մլն դոլարի արտադրանք, իսկ հաջորդ տարիներին այդ ծավալը հասցնել 2 մլն դոլարի»,- ասաց փոխնախարարը:

Smart-դրամապանակներն ունեն հեռակառավարվող ազդանշանային համակարգ, տեսախցիկ, GPS և այլ սարքեր՝ դրամապանակը կորչելու դեպքում այն գտնելու համար:

*

*