Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՆ-ի եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ միջեւ

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել աշխատանքային շուկային միտված մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը:
hushagir

 

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Կրթության եւ գիտության նախարարության եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջեւ: Սյունիքի գյուղական բնակչության եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, բայց դրա զարգացմանը խոչընդոտում են երիտասարդ որակյալ կադրերի պակասն ու թերի կրթությունը:

2016 թվականի հոկտեմբերից Սյունիքում իրականացվող ծրագիրը նպատակ ունի զարգացնել աշխատանքային շուկային միտված մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը: Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի եկեղեցու օգնություն կազմակերպությունը:

«Ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ խորհրդատվական ծառայությունների զարգացման նպաստելը եւ հասանելի դարձնելը շուկային միտված կրթությունը, հիմնականում՝ անսանաբուժության ու կաթի վերամշակամն ոլորտներում»,- ասել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը:

«Ինչ-որ իմաստով Սյունիքի մարզի համար մենք լուծում ենք մի շարք խնդիրներ՝ ե՛ւ կադրային պատրաստման խնդիրը, ե՛ւ դասախոսների որակի բարձրացման խնդիրը, ինչը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

 

Պատրաստեց՝

Լուսինե Ղարիբյանը

*

*