ԿԳՆ-ում անցկացվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող քննություն

Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին:
kgn

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով:

Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունն ստուգող քննություն, որի արդյուքնում ԱԺ պատգամավորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ / 28 միավոր՝ 30 առավելագույնից/:

Հայերենի իմացությունն հավաստող տեղականքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում:

*

*