Ուրուգվայի պետհամալսարանի ռեկտորը տպավորված է մեր դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներով

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:
mkrtchyan

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:

Հանդիպման ընթացքում նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին` Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչելու համար: Լեւոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ուրուգվայի կրթական համակարգերի համագործակցությանն ուղղված Ռոբերտո Մակարյանի ջանքերը՝ միաժամանակ ցանկություն հայտնելով Ուրուգվայի մասնակցությունն ակտիվացնել ոչ միայն համալսարանական կրթության ոլորտում:

Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորը նույնպես խոսել է հայ-ուրուգվայական հարաբերությունների ակտիվացման մասին: Նա նշել է, որ շատ տպավորված է հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից եւ ցանկություն է հայտնել դրանք կիրառել նաեւ Ուրուգվայում: Նրա խոսքով, Ուրուգվայի հայ համայնքի եւ հայկական դեսպանության հետ փոխհարաբերությունների ակտիվացման շնորհիվ Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն ստեղծելու նախաձեռնություն է առաջացել:

Լեւոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցել այդ նախաձեռնությանը:

*

*