Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ

Կրթական համագործակցության հեռանկարները` երկու նախարարների հանդիպման օրակարգում։
handipum (18)

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրավերով Երեւանում է Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ:

Այսօր նախարարները հետաքրքրող հարցերը քննարկել են ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

Կողմերը ստորագրել են նաեւ համաձայնագիր, որով կառավարման եւ ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ:

*

*