ԿԳՆ-ի ու Հայաստանի մանուկների հիմնադրամի համագործակցությունը պաշտոնական բնույթ ստացավ

Այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել․․․
kgn-coaf

10 տարուց ավելի է՝ Հայաստանի մանուկների հիմնադրամը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով բարձրացնում է գյուղաբնակների կյանքի որակը: Սկսելով Արմավիրից` հիմնադրամը այժմ արդեն կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում Հայաստանի 6 մարզերում:

Այսօր համագործակցության հուշագրի ստորագրմամբ Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու հիմնադրամին: Նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել է հիմնադրամի դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգի զարգացման հարցում եւ խոսել Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող «Սմարթ» կենտրոնի մասին, որը բաց է լինելու բոլոր start up-երի համար:

Հիմնադրամի ատենապետ Գարո Արմենը նշել է, որ Կրթության եւ գիտության նախարարության հետ իրենց տարիների գործակցությունը վերջապես պաշտոնական բնույթ է ստանում: Հիմնադրամի հետ 10 տարուց ավելի համագործակցող շահառու դպրոցներին հանձնվել են պատվոգրեր:

*

*