ԿԳՄՍ նախարարը կհանդիպի բոլոր շահագրգիռ կողմերի հետ

«Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում»:
eph-cuyc

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:

Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից բողոքի ակցիաներ են ընթանում՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Երեկ ԵՊՀ-ի բակում ուսանողերը հրապարակավ հանդիպման հրավիրեցին նախարարին՝ ոչ կուլիսային քննարկում ունենալու համար։

 

 

*

*