ԿԳ նախարարը ներկա է գտնվել «Տեխնոլոգիա» առարկայի դասին

2017 թ․ի սեպտեմբերից Հայաստանի մոտ 1250 դպրոցի տարրական դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր

2017 թվականի սեպտեմբերից Հայաստանի մոտ 1250 դպրոցի տարրական դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում ձեռնարկատիրական տարրերի կիրառմամբ:

Պարզելու համար` որքանով է ծրագիրը արդյունավետ, որքանով են աշակերտները սերտել ձեռնարկատիրության հիմունքները՝ կրթության եւ գիտության նախարարը մասնակցել է Արգելի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում «Տեխնոլոգիա» առարկայի դասին:

Նախարարի հաջորդ կանգառը Հրազդանում էր՝ թիվ 8 դպրոցում, որտեղ անգլերենի ուսուցման ակումբ է բացվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*