Կստեղծվի կենսաբազմազանության պահպանման եւ բնապահպանական կրթության ազգային կենտրոն

Նախագիծը մշակողները կարեւորել են նման կենտրոնների միջազգային մոդելների ուսումնասիրության անհրաժեշտությունը:
busab

Բուսաբանական այգու հիմքի վրա կստեղծվի կենսաբազմազանության պահպանման եւ բնապահպանական կրթության ազգային կենտրոն: Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը ժամանակակից գիտական նորարարություններ ստեղծող կառույց ունենալն է: Այնտեղ գիտականից բացի նաեւ պետք է ապահովի ճանաչողական եւ հանգստի կազմակերպման գործառույթ:

Այս հարցը քններկվել է նաեւ բնապահպանությն նախարարությունում: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հարցը կքննարկվի բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի առաջիկա նիստում:

Նախագիծը մշակողները կարեւորել են նման կենտրոնների միջազգային մոդելների ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*