Երևանի կենդանաբանական այգին կկառավարվի նոր ստեղծվող խորհրդի կողմից

Փետրվարի 12-ին հրավիրված նիստում նման որոշում կայացրեցին Երևանի ավագանու անդամները;
avaganu-nist

Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի  կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ: Փետրվարի 12-ին հրավիրված նիստում նման որոշում կայացրեցին Երևանի ավագանու անդամները;

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը նշեց, որ խորհուրդը բաղկացած է լինելու 11 անդամից, որոնցից 2-ը լինելու են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ, մյուս 9-ը` ֆիզիկական անձինք: «Կլինի բաց հայտարարություն: Խորհրդի կազմում  ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր կարող են իրենց ներդրումը բերել Երևանի կենդանաբանական այգու շահերի համար: Խորհրդի անդամներին նշանակելու է Երևանի քաղաքապետը»,-ասաց նա:

*

*