Կենդանաբանական այգին անցնում է աշնանային ռեժիմի

Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00:
kendanabanakan-aygi

Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին: Այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00: Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00:

Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:

Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը:

*

*