Կենդանաբանական այգու մի քանի կենդանիներ ժամանակավորապես չեն ցուցադրվի

Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով...
kendanabanakan

Երևանի կենդանաբանական այգու հին ազատավանդակների ապամոնտաժման աշխատանքների պատճառով այգու վերին հատվածի մի մասը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: Ինչպես  տեղեկացրին կենդանաբանական այգուց, այցելուները որոշ ժամանակ չեն կարողանա տեսնել այգու վագրերին, լեմուրներին, հիմալայան արջերին, բորենիներին և առյուծներին:

Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` 10- 20:00-ն (բացառությամբ` երկուշաբթի օրերի): Տոմսերի վաճառքը` մինչև 19:00-ը:

 

*

*