Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում

Նրանք շարունակում են պնդել, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկ արվի։
kendanabanakan-aygi

Երեւանի Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին, բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց. նրանք շարունակում են պնդել, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկ արվի։

Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի մոտ սխալ հիվանդության ախտորոշումը։

Այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝  Ամստերդամի բժիշկների կողմից  վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, մինչդեռ Մոսկվայրի կենդանաբանական այգու  գլխավոր բժիշկը ստուգելով կենդանուն՝ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է ախտորոշել։ Նախկին աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատել ոչ միայն այգու տնօրենին, այլեւ գլխավոր անասնաբույժին, անասնաբույծին  եւ  այգու համակարգողին։

*

*