Կենդանաբանական այգին բացման օրը կաշխատի տոնական ժամանակացույցով

Տոմսարկղը կփակվի երեկոյան 20:00-ին:
kendanabanakan-aygi

Մայիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրն է: Ինչպես  տեղեկացրին Երևանի Կենդանաբանական այգուց, այն մայիսի 1-ին աշխատում է տոնական ժամանակացույցով՝ 9-ից 21:00-ն։ Տոմսարկղը կփակվի երեկոյան 20:00-ին: Մուտքը՝ տոմսերով։
Այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով այգու մի փոքրիկ մասն այցելուների համար փակ կլինի։

Իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

*

*