Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները

Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը պահանջողների ակցիա՝ քաղաքապետարանի մոտ
boxoq-kendanabanakan

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները:

Այս մասին փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Մանուկ Մանուկյանը:

«Երբ նրան նշանակեցին կենդանաբանական այգու տնօրեն, նա խոստումներ տվեց նախկին քաղաքապետներին, որ խոշոր ներդրումներ կարվեն այգում, բայց այդ ներդրումները տեղի չունեցան, և այն, ինչ արվել է այգում, արվել է Երևանի քաղաքապետարանի միջոցներով»,- ասաց Մանուկյանը:

Ցուցարարներին բողոքի ակցիայի ընթացքում մոտեցավ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանըառաջարկելով հանդիպում կազմակերպել քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի հետ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները