ԿԲ այցելուների կենտրոնը միացել է թանգարանային գիշերին

Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո:
kb

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է մշակույթի նախարարության «Թանգարանների միջազգային օր» եւ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումներին: Մայիսի 18-ին եւ 20-ին՝ մինչեւ կեսգիշեր, այցելուները կծանոթանան հայկական դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչեւ ժամանակակից դրամներ:

Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո: Ներկայացվելու են Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամն ու հոբելյանական շրջանառու մետաղադրամը: ԿԲ այցելուների կենտրոնում ցուցադրված են նաեւ հուշադրամներն ու հուշամեդալները: Այցելուներին են ներկայացվել ԿԲ թողարկած բոլոր մետաղադրամները՝ սկսած ամենափոքրերից՝ Նոյան տապան եւ Նուռ, որոնք կշռում են 1 եւ 1,24 գրամ, մինչեւ ամենամեծերը՝ 5 կգ քաշով հուշադրամները:

 

*

*