Գարեգին Բ-ն ուղերձ է հղել․ «Կոչ ենք անում պահպանել զգաստություն ու ողջախոհություն»

«Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ»
garegin-b

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակացությամբ հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասվում է.

«Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո եւ ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել եւս՝ մարդկանց կյանքի վտանգում․․․ Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը եւ խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք եւ ներողամտություն»։

*

*