Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՄԸՄ լոնդոնյան մասնաճյուղի անդամներին

Վերջում Նորին Սրբությունը զրուցեց պատանիների հետ և հաջողություններ մաղթեց առաջիկա մարզախաղերում:
katoxikos-hm@m

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) լոնդոնյան ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:

Հանդիպմանը Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ բարերարներ տեր և տիկին Րաֆֆի և Ալիս Թանիելյանների ու տեր և տիկին Շահան և Էլիզա Թնջուկյանների ջանքերի շնորհիվ խումբը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՀՄԸՄ հոբելյանական 10-րդ մարզախաղերին:

Վեհափառ Հայրապետը, կարևորելով երիտասարդների կյանքում մարմնակրթությունը, գոհունակությամբ ընդգծեց, որ սպորտը հայորդիներին հնարավորություն է ընձեռում նաև տարբեր երկրներից մեկտեղվելու Հայրենիքում, ծանոթանալու միմյանց հետ, ինչպես նաև ճանաչելու իրենց ազգային ինքությունն ու ակունքները, հաղորդ դառնալու հայրենի հողի սրբություններին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց բարերար հայորդիներին` երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրին ցուցաբերած աջակցության համար:

Վերջում Նորին Սրբությունը զրուցեց պատանիների հետ և հաջողություններ մաղթեց առաջիկա մարզախաղերում:

*

*