Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պապական նվիրակին

Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորեց վերջինիս նշանակման առիթով...
katoxikos-hromi-papi-nvirak22 (1)

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորեց վերջինիս նշանակման առիթով և մաղթեց արդյունավոր գործունեություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան, որոնք վկայում են քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդի հանդեպ ջերմ սիրո մասին:

Իր հերթին Խոսե արքեպիսկոպոս Ավելինո Բետտանկուռը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավելագույն չափով ամեն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայություն բերելու համար: Պապական նվիրակը նաև Սրբազան Քահանայապետի սերն ու զորակցությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին:

 

*

*