ՀՀ կաթողիկոսներն ու նախագահը քննարկել են Ղարաբաղ-Ադրբեջան սահմանում ստեղծված իրավիճակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել...
katoghikosner-handipum-serj-sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումն՝ ի նպաստ համազգային կարևորագույն խնդիրների ու առկա մարտահրավերների լուծման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ՀՀ Նախագահի հետ խոսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իրենց առաջիկա այցի մասին:

*

*