Կաթողիկոսը ցավակցել է եզդիների հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ

Նա ցավակցել է որդուն եւ ընտանիքին
katoxikos-garegin2222 (1)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին և ընտանիքին՝ եզդիների առաջնորդի մահվան կապակցությամբ: 

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցավակցություններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին և ողջ եզդի ժողովրդին», — մասնավորապես ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: 

 

 

*

*