Կաթողիկոսը հանդիպման է հրավիրել կաթողիկոսական նոր ընտրություններ պահանջող նախաձեռնության անդամներին

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացնում է...
katoxikos-garegin2

Այսօր մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ հրավիրվել է բողոքի ակցիա` Երեւանի Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում` կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու պահանջով:

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կաթողիկոսը նախաձեռնության մասնակիցներին հրավիրել է իր մոտ` հանդիպման:

«Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունենալու իր եւ եպիսկոպոսաց հետ։

Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», -գրել է Մելիքյանը։

*

*