Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ վարչապետի տիկնոջ հետ այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

...այցի առիթով երեխաների ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն
katoxikos-anna-hakobyan2 (1)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 3-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

Նորին Սրբությունը և ՀՀ վարչապետի տիկինն այցելել են կենտրոնի մանկական բաժանմունքում բուժում ստացող տասնվեց մանուկներին և պատանիներին: Իր օրհնությունը և շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին` Վեհափառ Հայրապետը նրանց ընծայել է մանկական Աստվածաշունչներ և մանրանկարներով զարդարված խաչեր: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաև նյութական աջակցություն։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանը զրուցել են կենտրոնի պատասխանատուների և բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ է փոխանցել կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների և ապագա ծրագրերի վերաբերյալ:

*

*