Գարեգին Երկրորդին շնորհվել է «Ոսկե մեդալ»

Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհվել է «Ոսկե մեդալ»:
katoghikos,-medal

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը, որը գլխավորում էր ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանը: Այցի նպատակն էր Կաթողիկոսին հանձնել Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհված «Ոսկե մեդալը»:

Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի շնորհած պարգևի համար` Գարեգին Երկրորդն իր օրհնությունը փոխանցեց պատվիրակության անդամներին:

*

*