Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

«Մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են...»
katoghikos

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Աստվածամոր սիրո ու հնազանդության ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զավակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նվիրումի ու հավատարմության մեջ: Արդարև, մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում:

Թող Երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսասան հայ ընտանիքները»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*