Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած ուխտավորների

Արգենտինահայ համայնքի մասին խոսելիս հպարտության զգացում է ապրում․․․
Garegin-B

Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի մի խումբ ուխտավորների։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ արգենտինահայ համայնքի մասին խոսելիս հպարտության զգացում է ապրում, որովհետև այն Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից մեկն է և այնտեղ տիրապետող են հայկականության զգացումն ու ոգին:

Նա ներկաներից հետաքրքրվել է Արգենտինայի ազգային կրթական հաստատությունների վիճակով, անդրադարձ է կատարվել նաև թեմի եկեղեցականների ծառայությանը:

 

*

*