Հրմշտոց՝ Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակցիայի ժամանակ

Ակցիայի մասնակիցները Երեւանից ավտոերթով շարժվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
nor-hayastan-nor-hayrapet
Լուսանկարը՝ shantnews.am-ից

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակցիայի մասնակիցները Երեւանից ավտոերթով շարժվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ շարունակել են պահանջել Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։

Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

Ոստիկանները պատ են կազմել՝ հորդորելով ձեռնպահ մնալ բախումներից: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ միջադեպի հետ կապված երկու անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

*

*