Կաթողիկոսը՝ նոր կառավարության ու հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի մասին

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում:

Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: Նա սպասում է, որ կարդարարանան ժողովրդի հույսերը, ժողովրդի ու իշխանության համատեղ ջանքերով կկերտվի զարգացող երկիր ու կունենանք բարօրության մեջ ապրող ժողովուրդ:

Վեհափառը նաեւ անդրադարձել է հացադուլի մեջ գտնվող Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ հանդիպմանը: Կաթողիկոսը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում: Նա արդեն 28-րդ օրն է հացադուլի մեջ է եւ պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում եւ անցումային հանձնաժողովների ստեղծումը:

*

*