Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոս

«Դա նորմալ դրսևորում է, բայց արտահայտման ձևն անընդունելի է»
ezras-arqepiskopos

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց  կաթողիկոսի հրաժարականի պահանջով վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաների մասին: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարեց, որ նորմալ է վերաբերում բողոքի ակցիաներին: «Դա նորմալ դրսևորում է, բայց արտահայտման ձևն անընդունելի է»,- նկատեց նա:

Հարցին, թե պե՞տք է կաթողիկոսը հրաժարական տա՝ սրբազանը նշեց, որ Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում:

Լրագրողի ճշտող հարցին՝ ամեն դեպքում ժողովրդի պահանջն արդա՞ր է, մանավանդ, որ նրա հետ կապված դժգոհություններ կան, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով Վեհափառ Հայրապետի հարազատ եղբայրն է, ասաց. «Հայոց հայրապետը ծառայում է ժողովրդին: Եկեղեցու առաքելությունը կոչված է դրան՝ ծառայել ազգային շահին և զորակցել Հայոց պետականությանը»:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները