«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը». Կաթողիկոս

«Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է...»
katoghikos

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել Փարիզում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։

Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,-նշել է նա:

*

*