Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

«...խստորեն դատապարտում ենք մարդատյաց ահաբեկչական գործողությունները»։
katoghikos

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

 «Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` խստորեն դատապարտում ենք քրիստոնեության ամենակարևոր տոնի ժամանակ կատարված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության իշխանություններին ու միջազգային կառույցներին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արմատախիլ արվեն կրոնական անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարվող մահաբեր հանցագործությունները»,-մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները