Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ

«Սրտի մորմոքով սգում ենք մեծանուն հայուհու կորուստը...»
katoghikos

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:

«Սրտի մորմոքով սգում ենք մեծանուն հայուհու ցավագին կորուստը, քաղցրությամբ վերհիշում իր աստվածաշնորհ կյանքի ընթացքում ազգասեր ու եկեղեցանվեր ոգով պսակված լուսեղեն իրագործումները, եկեղեցաշեն ու ազգանվեր գործերի բյուր արդյունքները»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*