Կաթի մթերման գները 150 դրամից իջեցրել են 120 դրամ. ֆերմերները բողոքում են — Երկիր Մեդիա

Կաթի մթերման գները 150 դրամից իջեցրել են 120 դրամ. ֆերմերները բողոքում են

«...հնարավոր է գինը մինչև 100 դրամ նվազի»
kat

Կառավարության շենքի դիմաց հունիսի 14-ին ֆերմերները բողոքի ակցիա էին անցկացրել կաթի մթերման գների նվազեցման պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ կաթի մթերման գինը 150-ից 120 ՀՀ դրամ է դարձել:

«Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնողները եկել էին Հայաստանի տարբեր մարզերից՝ Կոտայք, Շիրակ, Արագածոտն: Նրանք պահանջում են, որ կաթի մթերման գինն այդքան չնվազեցնեն: Այժմ իջեցրել են 120 դրամ, բայց, կարծում եմ, որ հնարավոր է մինչև 100 դրամ գինը նվազի»,- նշեց Բերբերյանը:

Նա հավելեց, որ գինը նվազում է, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի պաշտպանում գյուղացիների շահերը:

«Կառավարությունը պետք է գնա բարեփոխումների, այլապես գյուղատնտեսությունը հետընթաց կապրի»,- ընդգծեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

Մայիսի 17-ին կայացած կառավարության նիստից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպել էր խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, ինչի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև մայիսի 25-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները պետք է պահպանվեին:

 

*

*