Կարսում քանդվել է Եղիշե Չարենցի տունը

Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում...
kars-charenc

Դեպի Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող զբոսաշրջային կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։

Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինությունը՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

*

*