Կարպիս Փաշոյանը հրաժարական կտա

«Կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»
Կարպիս Փաշոյանը՝ աջից առաջինը
Կարպիս Փաշոյանը՝ աջից առաջինը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հրաժարական ներկայացնելու վերաբերյալ։

«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ, և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Բարին ընդ ձեզ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ CivilNet լրատվական կայքին տված հարցազրույցից հետո, որի ժամանակ Կարպիս Փաշոյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հասցեին հնչեցրել էր մի քանի արտահայտություններ:

*

*