Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն

Կստեղծվի 1000 աշխատատեղ։
karnist

Կառավարությունն ընդունեց «Նորք հոգեբուժական կենտրոն» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին:

«Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ»,- ասաց Սահակյանը:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն:

*

*