Հայաստանում արձանագրվել է կարմրուկի դեպք

Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ․․․
karmruk

Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երևան քաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:

 

*

*