Հայկական Կարմիր խաչը օգնություն է տրամադրել Արմավիրի հրդեհից տուժածներին

Տրամադրվել է 1 ամսվա համար նախատեսված սննդի և...
karmir-xach-ognutyun (1)

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 25-ին մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու:

Տրամադրվել է 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ: Բացի այդ, ընտանիքները օրը մեկ անգամ տաք ճաշ կստանան ՀԿԽԸ բարեգործական ճաշարանում, որը գործում է Արմավիր քաղաքում՝ միայնակ տարեցների համար:

*

*