ԿՄԽԿ-ն սահմանախախտ ադրբեջանցուն տեսակցելու հարցով երկխոսության մեջ է ՀՀ իշխանությունների հետ

Ադրբեջանի քաղաքացին հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք...
karmir-khach

Կարմի խաչ միջազգային կոմիտեն հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի քաղաքացուն տեսակցելու հարցի շուրջ երկխոսության մեջ է Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացրեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեպքի մասին Հայաստանի իշխանություններից արդեն ստացել է տեղեկություն: Այժմ կոմիտեն իշխանությունների հետ երկխոսության մեջ է` ադրբեջանցի քաղաքացուն անհապաղ այցելելու հարցի շուրջ` համաձայն կոմիտեի մանդատի: Նպատակն է գնահատել նրան պահելու պայմանները, ապահովել կապը ընտանիքի հետ: Եվ կողմերի համաձայնության ու տվյալ անձի կամքի դեպքում ապահովել հայրենադարձությունը»,-ասաց Զառա Ամատունին:

Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական  կողմից անցել է Հայաստանի տարածք: Ադրբեջանի քաղաքացին Թովուզիշրջանի Յանըխլը գյուղից է: Նա սահմանը հատել է Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից և հայտնվել հայկական կողմում:

*

*