«Կարմիր գիրք»-ը կտարածվի հանրության շրջանում՝ սկսած ԱԺ-ից. Արծվիկ Մինասյան

«Կարմիր գիրք»-ը կվերահրատարակվի:
arcvik-minasyan (1)

Այսօր ԱԺ նիստում «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն անդրադարձավ նախօրեին համացանցում հայտնված լուսանկարներին, որտեղ Շենավանի գյուղապետն ու ևս երկու հոգի լուսանկարվել էին «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ:

Պատգամավորն առաջարկեց խստացնել պատասխանատվությունը և ոչ միայն. «Ինչպես պետական ծառայողից են պահանջում տիրապետել ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը, այնպես էլ  տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները պետք է անգիր իմանան գոնե իրենց տարածաշրջանի «Կարմիր գիրք»-ը: Շփվելով բազմաթիվ պաշտոնյաների հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ շատերն անգամ չեն հասկանում բնապահպանության և էկոլոգիայի տարբերությունը, եկեք սկսենք նաև այստեղից»:

Արձագանքելով պատգամավորի առաջարկին՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Կարմիր գիրք» անվանումն ընդամենը կառավարության որոշմամբ հաստատված ցանկ է՝ հազվագյուտ կենդանատեսակների ու բուսատեսակների ամբողջություն: Այժմ քննարկվում է «Կարմիր գրքի» վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը:

Օրենսդրական նախաձեռնությունից զատ Կարմիր գրքի» վերահրատարկման մասով սկսել ենք իրականացնել մեծածվալ հրատարակչական աշխատանքներ: Վերջին անգամ այն վերահրատարակվել է նախկին նախարար, Աժ պատգամավոր Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ վերահրատարակումից հետո այն կտարածվի հանրության շրջանում՝ սկսած խորհրդարանից:

*

*